Պարզ է, որ Իրանում տեղի ունեցած ողբերգության իրական պատճառները թաքցնելու է թե՛ իրանական կողմը, թե հավանական կողմը, որն իր «ներդրումն» ունի այդ գործում։
Իրանական կողմը թաքցնելու է նրա համար, որ չկոտրի այն բարձր ոգին, այն մեծ հավատը սեփական ուժերի նկատմամբ, որը կա Իրանում, և դա ճիշտ է։
Իսկ հավանական կողմը, որի մատը կարող է խառը լինել այս ամենում, չի ինքնաբացահայտվի, որովհետև գիտի, թե Իրանը ինչ մասշտաբների ցնցումներ առաջացնելու է ընդունակ։
2020-ից հետո Իրանը տարածաշրջանում և, ընդհանրապես, տարածաշրջանով հետաքրքրված երկրների մեջ միակն է, որ իր հաստատակամ պահվածքով սառը ջուր լցրեց Թուրքիայի և Ադրբեջանի գլխին, թույլ չտալով , որ այդ պետությունները դառնան տարածաշրջանը ձևողները, ասիչները։
Այս իրավիճակում, թերևս, արտաքին քաղաքականության կայունության երաշխիքն այն է, որ Իրանը համակարգային երկիր է, ըստ կառավարությունների ճաշակների երկիր չէ, ինչպես, օրինակ, մերը, երբ փոխվում է իշխանությունը, այն իր արտաքին քաղաքականությունն է առաջ տանում, ոչ թե շարունակում նախորդը:
Կարեն Հովհաննիսյան